Ֆիզիոթերապիա
Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
![Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/big/file_61283_9338977.jpg)
Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում։ Համաճարակի հետևանքով ավելի հաճախակի է դարձել ֆիզիթերապիայի կիրառումը վիրուսային թոքաբորբերի վերականգնման գործընթացում։
Որքանո՞վ է ֆիզիոթերապիան արդյունավետ թոքաբորբերի ժամանակ:
Ֆիզիոթերապիան թոքաբորբերի բուժման ժամանակ կիրառվում է հիվանդության սուր ընթացքից հետո մնացորդային երևույթների առկայության դեպքում և քրոնիկ ընթացքի ժամանակ։ Ուստի թոքաբորբերի բուժման գործընթացում այն բուժման փուլ է համարվում, որի արդյունքում թոքերը վերականգնվում են գրեթե ամբողջությամբ։
Թոքային ախտաբանության ժամանակ ե՞րբ է նշանակվում ֆիզիոթերապիա:
Ֆիզիոթերապիա նշանակվում է քրոնիկ, ալերգիկ, ասթմոիդ կոմպոնենտով բրոնխիտների, ասթմաների, դժվար լավացող թոքաբորբերի կամ մնացորդային երևույթներով (կպումային վիճակներ և այլն) թոքաբորբերի բուժման ժամանակ: Երբեմն ցուցված է նաև թաց պլևրիտների ժամանակ: Լայնորեն կիրառվում է նաև քովիդի հետևանքով առաջացած թոքաբորբերի ժամանակ:
Ֆիզիոթերապիայի ո՞ր մեթոդներն են արդյունավետ թոքաբանության ոլորտում:
Թոքաբանության մեջ կիրառվում են ֆիզիթերապևտիկ բոլոր միջոցները: Կախված ախտաբանությունից և հիվանդության փուլերից` մեթոդները տարբեր են։ Օրինակ՝ թոքաբորբերի սուր փուլում կիրառվում է ԳԲՀ, ենթասուր շրջանում՝ էլեկտրաֆորեզ, իսկ կպումային գործընթացների դեպքում` ՈՒՁԹ և այլն։
Ֆիզիոթերապիան քովիդի դեպքում…
Քովիդային թոքաբորբերի բուժման գործընթացում ֆիզիոթերապիայի արդյունավետությունը որպես վերականգնողական թերապիա բավականին բարձր է, հատկապես, երբ քովիդից հետո թոքաբորբերը քրոնիկ ընթացք են ունենում:
Թոքային հիվանդության ո՞ր շրջանում է նշանակվում ֆիզիոթերապիա:
Ընդհանրապես, թոքային հիվանդությունների հենց առաջին օրվանից կարելի է ֆիզիոթերապիա նշանակել, սակայն առավել արդյունավետ է քրոնիկ գործընթացների ժամանակ: Սուր վիճակում ֆիզիոթերապիա ցանկալի է սկսել չորրորդ-հինգերորդ օրվանից` բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար:
Թոքային ախտաբանության ժամանակ որքա՞ն է բուժման տևողությունը:
Բոլոր ֆիզիթերապևտիկ միջոցառումների համար նվազագույնը 7 օր է, առավելագույնը՝ 15-30 օր։ Բուժումը կարելի է կրկնել 3-6 ամիս անց: Քրոնիկ հիվանդների դեպքում այն ցանկալի է կրկնել մեկ տարի անց, եթե դրա կարիքը կա:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Վակուումային բուժում. armeniamedicalcenter.am Վակուումային բուժում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61575_8590663.jpg)
Վակուումային բուժումը (թերապիան)՝ վակուումային ապակյա տարաներով, օգնում է բազմաթիվ խնդիրների լուծման ժամանակ՝ ողնաշարի պաթոլոգիա (օստեոխոնդրոզ, ռադիկուլիտ, գոտկային մկանների կծկանքներ)...
![](images/calendar.png)
![Ֆիզիոթերապիայի ցուցումները և բուժման արդյունավետությունը. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am Ֆիզիոթերապիայի ցուցումները և բուժման արդյունավետությունը. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61538_7583692.jpg)
«Արմենիա» բժշկական կենտրոնը այն հազվադեպ հիվանդանոցներից է, որտեղ գրեթե բոլոր վիրաբուժական և թերապևտիկ (նյարդային, էնդոկրինոլոգիական, թոքային, գաստրոէնտերոլոգիական և այլն) ամենատարբեր...
![](images/calendar.png)
![Ֆիզիոթերապիայի կիրառման հակացուցումները. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am Ֆիզիոթերապիայի կիրառման հակացուցումները. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61247_9270407.jpg)
Ֆիզիոթերապիայի կիրառման ի՞նչ հակացուցումներ կան:
Տարբերում ենք ֆիզիոթերապիայի կիրառման հարաբերական և բացարձակ հակացուցումներ...
![](images/calendar.png)
![Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com](up/article/small/file_61005_1408354.jpg)
Միջողային աճառների ճողվածքների ոչ մեծ չափերի դեպքում այլ մեթոդներից առավել արդյունավետ է ստորջրյա ձգումն այն առումով, որ տաք ջուրը նպաստում է մկանային լարվածության նվազմանը, իսկ համակարգչային հսկողության...
![](images/calendar.png)
![Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_55033_3890113.jpg)
Ի՞նչ է ֆիզիոթերապիան:
Ֆիզիոթերապիան թերապևտիկ բուժման մեթոդներից է, որն իրականացվում է ոչ թե դեղորայքի կիրառմամբ...
![](images/calendar.png)
![Բարոթերապիա. հարցազրույց բարոթերապևտ Հռիփսիմե Փարսադանյանի հետ. armeniamedicalcenter.am Բարոթերապիա. հարցազրույց բարոթերապևտ Հռիփսիմե Փարսադանյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_54575_6555354.jpg)
Ի՞նչ է բարոթերապիան:
Բարոթերապիայի իմաստն օրգանիզմի բջիջներին թթվածին հասցնելն է: Ախտաբանական վիճակներում...
![](images/calendar.png)
![Ինտեգրոթերապիա Ինտեգրոթերապիա](up/article/small/file_49224_4576048.jpg)
Ցանկացած հիվանդություն կյանքի ինչ–որ մի էտապում օրգանների ֆունկցիոնալ գործունեության «սխալ»-ի արդյունք է։ Նշանակում է ֆունկցիոնալ մակարդակում առաջացած «սխալ»-ը ժամանակին հայտնաբերելու, ուղղելու և ճիշտ ուղղորդելու դեպքում հնարավոր է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն